Feeds:
Posts
Comments

 Տվյալ բլոգը հանդիսանում է “Halloween Magazine Projects“-ի խաղերի համար նախատեսված և ձևավորված: “HMP” գլխավոր ֆորումը գտնվում է hallomag.blogspot.com հասցեում:

   Քաղաքից քիչ հեռավորության վրա տարածված ցածր լեռներն ու դրանց վրայի սաղարթախիտ անտառները իրիկնային կիսախավարի մեջ հեքիաթային արծաթափայլ պատկերներ են ստեղծում: Քաղաքում, մոտակա տնակների պատուհաններից նայելիս, թվում է թե զարմանալի պետք է չթվա, եթե անտառի մութ անկյուններից մեկից հեքիաթային արարածները դուրս գան, մոտենան պատուհաններին աշնանային այդ սառը քամիներից պաշտպանվելու համար:
Գեղեցիկ բնությանը, աշնանային այդ երեկո, չէր համապատասխանում տղայի ներքին անհաշտությունը, որը պտտվում էր անտառի ծայրին, ոչ միայն չնկատելով երեկոյան այդ հրաշք պատկերը, այլև այրվելով ներքին հուրից, երբ այնպես է թվում, թե ամբողջ աշխարհը սուր ժանիքներն է սրել քո դեմ և միլիոնավոր աչքերով հետևում է ամեն մի քայլիդ, չթողնելով բարձրանալ սովորական առօրյայից: